Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Փարիզում աճուրդի է հանվել է Պիկասոյի հազվագյուտ գործերից մեկը

Փարիզում աճուրդի է հանվել է Պիկասոյի հազվագյուտ գործերից մեկը
24.03.2019 | 21:43

Պաբլո Պիկասոյի հազվագյուտ կտավներից մեկը վաճառքի է ներկայացվել Փարիզի Christie's աճուրդում: Թանաքով կտավը գնահատվում է 250 000-300 000 եվրո: Աճուրդն անցկացվելու է մարտի 28-ին: Նկարի վրա պատկերված են ֆլեյտահարուհին և մերկ կինը: Այն ստորագրված է Picasso PARIS և թվագրվում է 1932-ի հոկտեմբերի 22-ին: Նկարը պատկանել է Պիկասոյի գործակալ և ընկեր Դանիել Անրի Կանվեյլերին, ում նկարիչը նվիրել էր էսքիզը:

Դիտվել է՝ 1196

Մեկնաբանություններ